.jpg)
16/06/2025 18:21
«Մեկ զինծառայող ստացել է թեթև վնասվածք»․ ՊՆ-ն՝ Լոռիում «Ուրալի» վթարի մասին
Լոռու մարզում ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի կողաշրջման հետևանքով հոսպիտալացված զինծառայողներ չկան, լրատվամիջոցներին ասել են ՀՀ ՊՆ-ից։
Նշել են, որ մեկ զինծառայող ստացել է թեթև վնասվածք (սալջարդ):
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պաշտպանության նախարարության «Ուրալը» վթարվել է։