Ճանապարհը, որով գնում ենք, հեշտ չէ, սակայն ընդգծված է լավատեսության ուղենիշներով. ՔՊ-ական նախարար (Տեսանյութեր)
17/06/2025 11:31

Ճանապարհը, որով գնում ենք, հեշտ չէ, սակայն ընդգծված է լավատեսության ուղենիշներով. ՔՊ-ական նախարար (Տեսանյութեր)

«Իրական Հայաստան»-ն էական է դիտարկել էական աշխարհի համատեքստում, 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ժամանակ ԱԺ-ում հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Տարիներ շարունակ գտնվելով ֆիզիկական շրջափակման պայմաններում՝ հաճախ մեր մտածողությունն էլ է կրել այդ փակ շրջանի ազդեցությունը, արդյունքում՝ մենք մեր խնդիրները դիտարկել ենք մեր տան, բակի՝ աչքին երևացող տարածքի մակարդակում, և թեև մեր խնդիրները կոնկրետ են, վերաբերում են հենց մեզ, սակայն դրանց մեծ մասը կապ ունի արտաքին աշխարհի հետ»,- ասաց նա։

Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ անորոշությունը, որի մեջ ապրում ենք, չպետք է դառնա անգործության պատճառ։

«Այն ճանապարհը, որով գնում ենք, հեշտ չէ, սակայն ընդգծված է լավատեսության ուղենիշներով։ Եթե մենք վճռական լինենք մեր գործողություններում, համախմբված ու հավատարիմ լինենք որդեգրած արժեքներին, կկարողանանք կառուցելու այն հզոր պետությունը, որտեղ հանրությունը կլինի հոգատար, իսկ անհատը՝ երջանիկ»,- հավելեց ՔՊ-ական նախարարը։

Ճանապարհը, որով գնում ենք, հեշտ չէ, սակայն ընդգծված է լավատեսության ուղենիշներով. ՔՊ-ական նախարար (Տեսանյութեր)