.jpg)
Ներդրողները սա ընկալելու են որպես մարդկանց սեփականության դեմ հարձակում, որն էլ ազդելու է ՀՀ վարկանիշի վրա. Պատգամավոր (Տեսանյութ)
Իշխանությունների կամայականությունները բոլոր փուլերում արտահայտվել են, մեր բոլորի աչքի առաջ են եղել բոլոր այն գործողությունները, երբ իշխանությունները տարբեր բնույթի գրոհներ են սկսում բոլոր այն ուժերի, ինստիտուտների, գործիչների նկատմամբ, ովքեր իրենց դիրքորոշումից տարբերվող դիրքորոշում են արտահայտում կամ խոչընդոտում են իրենց քաղաքականության իրացմանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի՝ ՀԷՑ-ը ազգայնացնելու հայտարարությանը, հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ ՀԷՑ-ի մասով Սամվել Կարապետյանն առանձնապես մտահոգություն չունի. «Սակայն, սա այլ խնդիր կարող է առաջացնել: Իհարկե, ՀՀ-ն փոքր տնտեսություն ունի, բայց բոլոր ներդրողները, պոտենցիալ ներդրողները, որոնք հետևում են այս ամենին, սա ընկալում են որպես մարդկանց սեփականության դեմ հարձակում, որն էլ ազդելու է ՀՀ վարկանիշի վրա»: