Շախմատի ակադեմիայի սան Մարիա Ռոստոմյանը 4 տարեկանում կարողացել է լրացնել 4-րդ կարգ
18/06/2025 19:43

Շախմատի ակադեմիայի սան Մարիա Ռոստոմյանը 4 տարեկանում կարողացել է լրացնել 4-րդ կարգ

Հայաստանի շախմատի ակադեմիայից հայտնում են․

«Մեծ սիրով ու հպարտությամբ հայտնում ենք, որ մեր ակադեմիայի սան՝ Ռոստոմյան Մարիան (մարզիչ՝ Ստեփանյան Գ․), դարձել է Հայաստանի առաջին 2020 թվականին ծնված երեխան, ով ընդամենը 4 տարեկանում կարողացել է լրացնել 4-րդ կարգ։

Շնորհավորում ենք Մարիային փոքր տարիքում տարած այս մեծ հաղթանակի համար։

Բացի Մարիայից, մեր ակադեմիայի ևս 5 հրաշալի սաներ, ովքեր ընդամենը 6 տարեկան են, նույնպես լրացրել են 4-րդ կարգ։ Շնորհավորում ենք նաև նրանց․ Մաթևոսյան Արեն (մարզիչ՝ Շահինյան Ա․), Ավագյան Տիգրան, Մովսիսյան Նարեկ, Զեյնալյան Աֆինա (մարզիչ՝ Ստեփանյան Գ․), Հակոբյան Լեո (մարզիչ՝ Մուրադյան Գ․)։

Շնորհակալություն ենք հայտնում մեր մարզիչներին։ Ձեր աշխատանքը, նվիրվածությունը և սերը շախմատի հանդեպ ակնհայտ են և շարունակաբար տալիս են հրաշալի արդյունքներ։ Մաղթում ենք Ձեզ և Ձեր սաներին նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ»։

 

Շախմատի ակադեմիայի սան Մարիա Ռոստոմյանը 4 տարեկանում կարողացել է լրացնել 4-րդ կարգ