ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի հետ քննարկվել են էներգետիկ և հանքարդյունաբերության հարցեր
18/06/2025 15:02

ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի հետ քննարկվել են էներգետիկ և հանքարդյունաբերության հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը շնորհավորել է Թիմանին պաշտոնը ստանձնելու առիթով և կարևորել ԱՄՀ-ի հետ արդյունավետ համագործակցությունը։

Քննարկվել են էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։

 

ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի հետ քննարկվել են էներգետիկ և հանքարդյունաբերության հարցեր