Բաքվում հայ գերիներին ընտանիքներից ծանրոցներ են փոխանցվել
19/06/2025 16:12

Բաքվում հայ գերիներին ընտանիքներից ծանրոցներ են փոխանցվել

Կարմիր խաչի ներկայացուցիչները հունիսին կրկին այցելել են Բաքվում կալանքի տակ գտնվող հայերին։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ անհատական ​​հանդիպումներ են եղել, պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ շփման համար, ընտանիքներից փաթեթներ են փոխանցվել։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին հայստանյան լրատվամիջոցներին հաստատել է տեղեկությունը։