.png)
Արցախցիների մեջ ղեկավարներ ի հայտ եկան, որոնք ժողովրդին կես-կես են անում. Լևոն Հայրյան
Արցախցիների մեջ ղեկավարներ ի հայտ եկան, որոնք ժողովրդին կես-կես են անում. կառավարության դիմաց բողոքի ակցիային հայտարարեց Հադրութից տեղահանված բնակիչ, «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրյանը։
Նրանք պահանջում են ՀՀ կառավարությունից պատշաճ սոցիալական աջակցություն ցուցաբերել արցախահայերի կարիքներին։
«Ժողովո՛ւրդ, կոչ եմ անում արթնանալ, արցախցու շահերը պաշտպանելով՝ պաշտպանում եք Հայաստանի շահը։ Եթե հայը վտանգի մեջ է ու ՀՀ կառավարությունն այդ վտանգված հային տեր չի կանգնում, նշանակում է նա հետաքրքրված չէ հայկական պետականության գոյությամբ։ Աշխարհի ամենափոքր սոցիալական հարցը սկսվում է սխալ քաղաքականությունից և լուծվում է ճիշտ քաղաքականությամբ»,-ասաց նա։
Հայրյնաը նշեց, որ առաջ են քաշել «պատմական Հայաստան», «իրական Հայաստան» անհեթեթությունը։ «Այսինքն՝ պետք է այբուբենից հրաժարվենք, որովհետև ստեղծվել է «պատմական Հայաստան»-ում և պետք է Նիկոլի կառավարությանը խնդրենք՝ մեզ համար նոր այբուբեն հնարի։ Արցախը դեռևս լրիվ կորած չէ, եթե կորցնենք՝ ՀՀ պետությունն էլ չի լինելու, միաբանվեք «հայ» հասկաղոցության շուրջ և պայքարեք»,-ասաց նա։