Սամվել Կարապետյանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան
24/06/2025 13:24

Սամվել Կարապետյանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

Գործարար Սամվել Կարապետյանին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ ՀՀ ԱԱԾ շենքին կից մեկուսարան։

Այս մասին Aysor.am-ին հայտնեց ՔԿՀ-ների մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։

Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվել է, նրան կալանավորելու որոշում կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտակ Կարապետյանը՝ բավարարելով Քննչական կոմիտեի միջնորդությունը։

Սամվել Կարապետյանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան