Արսեն Հովհաննիսյանը Գյումրու «Շիրակի» գլխավոր մարզիչն է
24/06/2025 15:14

Արսեն Հովհաննիսյանը Գյումրու «Շիրակի» գլխավոր մարզիչն է

Արսեն Հովհաննիսյանը Գյումրու «Շիրակի» գլխավոր մարզիչն է, հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը։

«Հաղթական ընթացք ենք մաղթում մեր մարզչին ու նրա թիմին: Մարզչական շտաբում են Անդրանիկ Բարիկյանը, Վարդան Պավլեյանը և դարպասապահների մազիչ Էդգար Մովսիսյանը:

Արսեն Հովհաննիսյանի գլխավորությամբ «Շիրակը» դարձել է Հայաստանի Սուպերգավաթակիր: Մինչ այս նա զբաղեցնում էր «Շիրակի» ակադեմիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը:

Բարի վերադարձ, մարզիչ»,-նշված է հրապարակման մեջ։

Արսեն Հովհաննիսյանը Գյումրու «Շիրակի» գլխավոր մարզիչն է