.jpg)
Գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը կիսում է 1-3-րդ հորիզոնականները՝ Հնդկաստանում ընթացող միջազգային մրցաշարում
Հնդկաստանում անցկացվող «Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է մեկ խաղափուլ։
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, վերջին խաղափուլից առաջ գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը 8 հնարավորից ունի 7 միավոր և կիսում է 1-3-րդ հորիզոնականները:
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը ունի 6.5 միավոր, իսկ միջազգային վարպետ Արսեն Դավթյանը՝ 6 միավոր։