Տասնամյակներ շարունակ նա եղել է արվեստի անփոխարինելի շունչ. Գագիկ Ծառուկյանը ցավակցել է Գուժ Մանուկյանի մահվան կապակցությամբ
24/06/2025 13:56

Տասնամյակներ շարունակ նա եղել է արվեստի անփոխարինելի շունչ. Գագիկ Ծառուկյանը ցավակցել է Գուժ Մանուկյանի մահվան կապակցությամբ

Գագիկ Ծառուկյանը ցավակցել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի մահվան կապակցությամբ։

«Խոր վշտով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի մահվան մասին։

Գուժ Մանուկյանը մեծ ավանդ է ունեցել հայկական արվեստի, մասնավորապես՝ թատրոնի և կինոյի զարգացման գործում։ Տասնամյակներ շարունակ նա եղել է արվեստի անփոխարինելի շունչ՝ իր յուրահատուկ խաղով, հզոր կերպարներով և անկրկնելի բեմական ներկայությամբ գերելով հազարավոր հանդիսատեսների սրտերը։ Նա ոչ միայն մեծ արտիստ էր, այլև ազնիվ մարդ, հոգատար գործընկեր ու սերունդների ոգեշնչման աղբյուր: Անձամբ ինձ համար շատ թանկ է մեր մտերմությունը, մեր անձնական հուշերը, միասին անցած մեր ճանապարհը։

Խորին ցավակցությունս եմ հայտնում Մանուկյանների ընտանիքին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին և ամբողջ արվեստասեր հանրությանը։

Նրա վաստակն ու հիշատակը միշտ կենդանի կմնան մեր սրտերում»,-գրել է նա։

 

Տասնամյակներ շարունակ նա եղել է արվեստի անփոխարինելի շունչ. Գագիկ Ծառուկյանը ցավակցել է Գուժ Մանուկյանի մահվան կապակցությամբ