.jpg)
«Քաղաքական հանձնարարությունն արդեն տվել են․ թեման կա, մարդիկ կան, հոդվածը գտնված է»․ Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը այսօրվա ձերբակալությունների և իշխանության քարոզչամիջոցների մասին գրառում է արել՝ նշելով․
«Իշխանությունն իր թիմի առանցքային անդամներից մեկի միջոցով ձերբակալությունների նոր արարի մասին է հայտարարում, որի իմաստն այն է, թե ով աջակցում է Վեհափառին կամ այսօր ձերբակալված անձանց, աջակցում է ահաբեկչությանն ու իշխանության բռնազավթմանը:
Այսինքն` բացի նրանից, որ այս մարդկանց դեռևս չկալանավորած՝ արդեն ահաբեկչի կամ իշխանազավթի հոդված են կարել, նույնիսկ հարկ էլ չեն համարում գործով դատարանի վճռին սպասեն:
Չեն սպասում, որովհետև քաղաքական հանձնարարությունն արդեն տվել են, թեման կա, մարդիկ կան, հոդվածը գտնված է»։