.jpg)
ԱԱԾ դիմակավորված անձինք ապօրինի խուզարկություն են իրականացնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տանը
Այս պահին ԱԱԾ դիմակավորված անձինք ապօրինի խուզարկություն են իրականացնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տանը, այս մասին հաղորդել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ իրավապահները վաղ առավոտից գործողություն են իրականացնում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում։
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, իբր, «Սրբազան պայքար»-ի առաջնորդն ու մասնակիցները «իշխանությունը զավթելու հանցավոր նպատակ են ունեցել, ձեռք են բերել պայթյուններ կատարելու և կրակոցներ արձակելու համար նախատեսված հազարավոր հրավտանգ միջոցներ»։