.jpg)
«Մեզ չեն կարող լռեցնել». իրավապահներն առգրավել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի երեխաների հեռախոսները, պլանշետը, մի քանի փաստաթուղթ (Տեսանյութ)
Վաղ առավոտից իրավապահները խուզարկություն էին իրականացնում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տանը։
Պատգամավորի տնից իրավապահներն առգրավել են երեխաների հեռախոսները, պլանշետը, մի քանի փաստաթուղթ։
Սարգսյանը նշեց, որ խուզարկությունները, որոնք տեղի են ունենում ընդդիմադիրների բնակարաններում, ցույց են տալիս իշխանության վախերը։
«Սա ինձ համար սովորական երևույթ է, մի քանի անգամ անցել եմ այս պրոցեսների միջով։ Այն, ինչ անում են, մեզ չեն կարող լռեցնել»,- ասաց պատգամավորը։