Հայաստանի իշխանությունների նպատակը մեկն է՝ դրդել արցախցիներին արտագաղթել, բայց թույլ չենք տալու, որ նրանք երկրորդ անգամ էլ ստիպված լինեն լքել իրենց հայրենիքը․ Հայտարարություն
25/06/2025 23:55

Հայաստանի իշխանությունների նպատակը մեկն է՝ դրդել արցախցիներին արտագաղթել, բայց թույլ չենք տալու, որ նրանք երկրորդ անգամ էլ ստիպված լինեն լքել իրենց հայրենիքը․ Հայտարարություն

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հայտարարությունը․

«Արցախցիների հանդեպ ատելության խոսքն այսօր տարածվում է ամենօրյա ռեժիմով՝ թե՛ սոցիալական հարթակներում, թե՛ իրական կյանքում։ Սակայն վերջին օրերին դրան գումարվել են նաև ուղղակի ճնշումներ՝ տարբեր անձանց հանդեպ։ Ճնշումներ, որոնք գալիս են հենց Հայաստանի Հանրապետության իշխանական շրջանակներից։

Այս գործողությունների իրական նպատակը մեկն է՝ դրդել արցախցիներին լքել հայրենիքը, արտագաղթել։ Բայց մենք հստակ հայտարարում ենք՝ Արցախցիների Իրավունքների Պաշտպանության Խորհրդի դիրքորոշումը մնում է անփոփոխ, և մենք թույլ չենք տալու, որ մեր հայրենակիցները երկրորդ անգամ էլ ստիպված լինեն լքել իրենց հայրենիքը։

Երեկ Արսեն Թորոսյանի հնչեցրած սպառնալիքներն ու այսօր դրան հաջորդած ապօրինի ձերբակալությունները, մասնավորապես՝ Ացախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, ով մասնագիտական աշխատանքի բերումով խոսում էր արցախցիների իրավունքներից, բացահայտում են ճնշումների իրական նպատակն ու բնույթը։

Այս ճնշումները ոչ միայն չեն կարող կոտրել մեր կամքը, այլև ավելի են համախմբելու մեզ, և մենք ավելի վճռական ենք սկսելու մեր պայքարը»։

Հիշեցնենք՝ հուլիսի 12-ին, ժամը 18:00-ին արցախցիները Ազատության հրապարակում մեծ հանրահավաք են հրավիրել։

 

Հայաստանի իշխանությունների նպատակը մեկն է՝ դրդել արցախցիներին արտագաղթել, բայց թույլ չենք տալու, որ նրանք երկրորդ անգամ էլ ստիպված լինեն լքել իրենց հայրենիքը․ Հայտարարություն