«Թուրքերի կոշիկները լիզող, սրիկան էլ ես դու, անհայրենիքն էլ»․ Սաղաթելյանը պատասխանեց Պապիկյանին (Տեսանյութ)
25/06/2025 23:25

«Թուրքերի կոշիկները լիզող, սրիկան էլ ես դու, անհայրենիքն էլ»․ Սաղաթելյանը պատասխանեց Պապիկյանին (Տեսանյութ)

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորր Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում շեշտեց՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների քաղաքական հետապնդումներով փաշինյանը փորձում է ոչնչացնել դիմադրության օջախներն ու պահել իր իշխանությունը, սակայնպայքարողներին  ընկճել չի կարող։

Իշխան Սաղաթելյանը հավելեց՝ ծիծաղելի են այս իշխանության ներկայացուցիչների հրապարակումները՝ ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունների ֆոնին։

«Վայնասունը բարձրացրած՝ հիստերիկ գրառումներ են անում։ Քիչ առաջ տեսա պաշտպանության նախարարի գրառումը․ չես իմանում՝ լացե՞ս, թե՞ ծիծաղե՞ս․․․ Դու պաշտպանության նախարա՞ր ես, թե՞ ով ես։ Թուրքերի կոշիկները լիզում եք, թշնամին՝ Ջերմուկում, ՀՀ տարածքից 200 քառակուսի կմ զիջել եք, որևէ բան չեք անում․․․ ու դեռ մատ է թափ տալիս․ «սրիկա, չգիտեմ ինչ»։

Տո՛, սրիկան էլ ես դու, անհայրենիքն էլ ես դու ու ընդհանրապես՝ բոլորդ»,- Պապիկյանին ու մյուսերին ի պատասխան՝ շեշտեց Իշխան Սաղաթելյանը։

«Թուրքերի կոշիկները լիզող, սրիկան էլ ես դու, անհայրենիքն էլ»․ Սաղաթելյանը պատասխանեց Պապիկյանին (Տեսանյութ)