Հայ թատերարվեստը անդառնալի կորուստ կրեց. Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Գուժ Մանուկյանի մահվան կապակցությամբ
25/06/2025 11:52

Հայ թատերարվեստը անդառնալի կորուստ կրեց. Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Գուժ Մանուկյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Գուժ Մանուկյանի մահվան կապակցությամբ։
 
«Հայ թատերարվեստը անդառնալի կորուստ կրեց. կյանքից հեռացել է թատրոնի և կինոյի անվանի վարպետ, ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը։ 
 
Նա ձևավորել է դերասանի այն կերպարը, որի համար արվեստը կեցության ձև էր։ Նրա դերակատարումները միշտ հատկանշվել են խոր մտածվածությամբ, կերպարի հոգևոր աշխարհը մինչև վերջ բացահայտելու ճշգրտությամբ։
 
Գուժ Մանուկյանը թատրոնի և կինոյի միջև տեսնում էր բնական, անխզելի կապ և կարողանում էր երկու աշխարհներում էլ պահպանել իր մտածողության ամբողջականությունն ու գեղարվեստական արժանապատվությունը։ 
 
Հայաստանի Հանրապետության Կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Գուժ Մանուկյանի ընտանիքին, հարազատներին, նրա արվեստի բազմահազար երկրպագուներին։ Թատրոնում և կինոյում ստեղծած նրա կերպարները շարունակելու են ապրել մեր էկրաններին և հիշողության մեջ՝ որպես բարձրակարգ արվեստի և նվիրումի վկայություն»։

Հայ թատերարվեստը անդառնալի կորուստ կրեց. Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Գուժ Մանուկյանի մահվան կապակցությամբ