.png)
Չգիտեմ՝ ինչու, Արցախի մասին խոսելը դառնում է տաբու մեզ համար. Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան (Տեսանյութ)
Չգիտեմ՝ ինչու Արցախի մասին խոսելը դառնում է տաբու մեզ համար. «Հայ Առաքելական Եկեղեցի, պետականաշինություն և արտաքին քաղաքականություն» թեմայով համաժողովին հայտարարեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
«Մայիսի 26-27-ին եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից կայացած Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված համաժողովը լուրջ ռեակցիա առաջացրեց ադրբեջանական կողմում, և նույն ռեակցիան առաջացրեց նաև ՀՀ-ում։ Չգիտեմ՝ ինչու Արցախի մասին խոսքելը դառնում է տաբու մեզ համար»,-ասաց Սրբազանը։
Նա մեջբերեց փոքրիկ հատված Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի նամակից՝ ուղղված եկեղեցիների համաշխարհային խորհրդին, որտեղ Հայ Առաքելական եկեղեցու գործողություններն անվանում է «ռևանշիստական» և հորդորում հնարավորինս շուտ հեռանալ համաժողովից։
«Հայ եկեղեցին դարեր շարունակ իր բոլոր ջանքերն ու միջոցները ներդրել է հայոց պետականության վերականգման համար»,-ասաց նա։
Սրբազանը նաև հիշեցրեց 1988թ-ին Սումգայիթի կոտորածների ժամանակ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հայ եկեղեցու կապերը, փոխադարձ այցերն ու մեղայական քայլերը։