Գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը 2-րդ հորիզոնականն է զբաղեցրել Հնդկաստանում անցկացված միջազգային մրցաշարում
25/06/2025 18:05

Գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը 2-րդ հորիզոնականն է զբաղեցրել Հնդկաստանում անցկացված միջազգային մրցաշարում

Գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը կիսել է 1-2-րդ հորիզոնականները Հնդկաստանում անցկացված «Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարում:

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Մամիկոն Ղարիբյանը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր և միայն լրացուցիչ ցուցանիշներով զիջել հնդիկ գրոսմայստեր Լալիթ Բաբուին՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը:

Մրցանակակիրների շարքում են նաև գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը և միջազգային վարպետ Արսեն Դավթյանը, որոնք 7 միավորով զբաղեցրել են համապատասխանաբար 6-րդ և 7-րդ հորիզոնականները:

Գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը 2-րդ հորիզոնականն է զբաղեցրել Հնդկաստանում անցկացված միջազգային մրցաշարում