Հրայր սարկավագ Հակոբյանին ևս կալանավորել են երկու ամիս ժամկետով
26/06/2025 12:14

Հրայր սարկավագ Հակոբյանին ևս կալանավորել են երկու ամիս ժամկետով

Հրայր սարկավագ Հակոբյանին ևս կալանավորել են երկու ամիս ժամկետով. այս մասին տեղեկացնում է «Սրբազան պայքար» շարժումը:

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել է Հրայր սարկավագ Հակոբյանին, նաև Տիգրան Գալստյանին երկու ամիս ժամկետով կալանավորելու միջնորդությունները։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մասիս Մելքոնյանի, նախօրեին բավարարել է Բագրատ Սրբազանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։

Դատարանը բավարարել է նաև ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանին, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին, Բագրատ Սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանին, բլոգեր Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին, Արա Ռոստոմյանին և Աղվան Արշակյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը։

Նշենք, որ Քննչական կոմիտեն 16 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ էր ներկայացվել դատարան:

 

Հրայր սարկավագ Հակոբյանին ևս կալանավորել են երկու ամիս ժամկետով