.jpg)
44-օրյա պատերազմում զոհված զինվորի հայր Արա Ռոստոմյանին կալանավորեցին
Դատարանը բավարարեց 44-օրյա պատերազմում զոհված զինվոր Հակոբ Ռոստոմյանի հայր Արա Ռոստոմյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։
Արա Ռոստոմյանի նկատմամբ կիրառվեց 2 ամիս ժամկետով կալանք։
Նրան ևս այսօր ձերբակալել էին՝ «հեղաշրջման» գործով։
Հիշեցնենք՝ երկամսյա կալանքի որոշումներ են կայացվել նաև Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, Բագրատ Սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի, Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, «Սրբազան պայքարի» ակտիվիստ Լիդա Մանթաշյանի նկատմամբ։