.jpg)
27/06/2025 17:16
Փաշինյանը հեռավար մասնակցել է Մինսկում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ նեղ և ընդլայնված կազմով նիստերին
Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել նեղ կազմով, այնուհետև ընդլայնված կազմով նիստը:
Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության օրակարգային տարբեր հարցեր: Ստորագրվել են երրորդ երկրների հետ հետագա փոխգործակցությանը վերաբերող փաստաթղթեր»: