.png)
27/06/2025 23:39
Միքայել Սրբազանի կալանքի միջնորդությունը կքննի Բագրատ Սրբազանին կալանքի տարած Մասիս Մելքոնյանը
Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը կքննի Բագրատ Սրբազանին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանը, հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Երևան քաղաքի դատարանի բոլոր 4 նստավայրերից միջնորդությունը մակագրվեց Ավան նստավայրի չդատավոր Մասիս Մելքոնյանին։ Նորից կասեն, որ սա «արդար» մակագրում էր…»,–ասել է նա։