.jpg)
«Հենց նոր, մեր աչքի առաջ հերթական քաղաքացուն տարան»․ Ինչ է կատարվում Քննչական կոմիտեի շենքի մոտ (Տեսանյութ)
Քննչական կոմիտեի շենքի մոտ բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել՝ իրենց աջակցությունը հայտնելու Միքայել Սրբազանին, ով այս պահին այնտեղ է։
Ոստիկանական մեծաթիվ ուժեր են կենտրոնացված ՔԿ շենքի մոտ, բազմաթիվ քաղաքացիների բերման են ենթարկում ։
Տեղում աշխատող տարբեր ԶԼՄ-ների թղթակիցների հայտնած տվյալների համաձայն՝ ոստիկանները 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկել։
ՔԿ շենքի մոտ գտնվող սահմանադրագետ Գոհար Մելոյանն էլ լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ընդգծեց՝ քաղաքացիներին բերման են ենթարկում՝ չնշելով պատճառը, նախապես չներկայացնելով հիմնավորում, նույնիսկ տանում են՝ ուժի կիրառմամբ։