Ռուսաստանը նամակ է հասցեագրելու Հայաստանին՝ ԵԱՏՄ նորմերին հակասող գործողությունների վերաբերյալ
27/06/2025 16:59

Ռուսաստանը նամակ է հասցեագրելու Հայաստանին՝ ԵԱՏՄ նորմերին հակասող գործողությունների վերաբերյալ

Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵՏՄ-ին անհնար է, բայց Ռուսաստանը կհարգի այս երկրի ընտրությունը, ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մենք միշտ կհարգենք Հայաստանի ժողովրդի ընտրությունը, բայց մենք հասկանում ենք, դա հաստատեց Նիկոլ Փաշինյանը, որ Հայաստանի միաժամանակյա ներկայությունը Եվրասիական տնտեսական միությունում և ԵՄ-ում անհնար է», - լրագրողներին ասել է Օվերչուկը։

Նա նշել է, որ Ռուսաստանը հետևում է ԵՄ-ին  Հայաստանի մերձեցման գործընթացում տեղի ունեցողին։

«Մենք արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետության իրավական շրջանակներում հայտնվում են կարգավորումներ, որոնք պարզեցնում են Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից սննդամթերքի հավաստագրման որոշ կանոններ», - նշել է ՌԴ փոխվարչապետը։

«Սա նշանակում է, որ մեր պահանջներին չհամապատասխանող ապրանքները կարող են մուտք գործել Եվրասիական տնտեսական միության ներքին շուկա։ Մենք այս հարցը ներկայացնում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը», - հավելել է նա։

Օվերչուկը նշել է, որ որ նախատեսում է ստորագրել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ուղղված նամակ այն մասին, որ «այդ գործողությունները հակասում են Եվրասիական տնտեսական միության նորմերին»։

«Մենք կքննարկենք համապատասխան միջոցառումների կիրառման հարցը», - ընդգծել է Օվերչուկը։

Ռուսաստանը նամակ է հասցեագրելու Հայաստանին՝ ԵԱՏՄ նորմերին հակասող գործողությունների վերաբերյալ