Նիկոլ Փաշինյանը որոշել է վարչապետին հարիր բառապաշար օգտագործել, ազատվել «դոմփել» ու նմանատիպ այլ բառերից
28/06/2025 11:58

Նիկոլ Փաշինյանը որոշել է վարչապետին հարիր բառապաշար օգտագործել, ազատվել «դոմփել» ու նմանատիպ այլ բառերից

Նիկոլ Փաշինյանը որոշել է վարչապետին հարիր բառապաշար օգտագործել, ազատվել «դոմփել» ու նմանատիպ այլ բառերից։

«Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռք բերել, որ մի իքս ամսաթվից հանրային–քաղաքական–հրապարակային դաշտում հայհոյախոսությունը եւ հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք եւ անցնում բացառապես քաղաքակիրթ եւ հարգալից բանավեճի, եւ միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը։

Ես առաջարկում եմ հուլիսի 1–ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ եւ այս պահից մինչեւ հուլիսի 5–ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի եւ խոսույթի կիրառման վրա։

Հուլիսի 5–ին կկիսեմ իմ տպավորությունը, թե ինչ արձագանք է գտել առաջարկը հանրության եւ սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում։ Շնորհակալ եմ»,- Facebook-ում գրել է նա։

Նիկոլ Փաշինյանը որոշել է վարչապետին հարիր բառապաշար օգտագործել, ազատվել «դոմփել» ու նմանատիպ այլ բառերից