Լավրով. ՀԱՊԿ-ը Հայաստանին նախկինի պես համարում է կազմակերպության լիիրավ անդամ
30/06/2025 11:32

Լավրով. ՀԱՊԿ-ը Հայաստանին նախկինի պես համարում է կազմակերպության լիիրավ անդամ

ՀԱՊԿ երկրները շարունակում են Հայաստանին համարել կազմակերպության լիիրավ անդամ, լրագրողներին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք նախկինի պես Հայաստանին համարում ենք ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ, բայց, իհարկե, լիիրավ անդամակցությունը ենթադրում է մասնակցություն և ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերից բխող բոլոր պարտավորությունների կատարում։ Այդ թվում՝ անդամավճարների վճարումը», - ասել է նախարարը։

Նա նաև նշել է, որ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի անդամները նկատել են, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը կրկին հրաժարվել է մասնակցել այս միջոցառմանը։

Լավրով. ՀԱՊԿ-ը Հայաստանին նախկինի պես համարում է կազմակերպության լիիրավ անդամ