.jpg)
Վրաց-ռուսական սահմանը հատել և ՌԴ է մտել հայկական կոնյակով բեռնված 106 բեռնատար. Պապոյան
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրել է.
«Հունիսի 1-29 ժամանակահատվածում վրաց-ռուսական սահմանը հատել և ՌԴ է մտել հայկական կոնյակով բեռնված 106 բեռնատար, որից 19-ը՝ վերջին 3 օրերին։
Երեկ Հռոմում, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության համաժողովի շրջանակներում, հանդիպեցի Վրաստանի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիդ Սոնգուլաշվիլիի հետ և ևս մեկ անգամ քննարկեցինք Վրաստանի տարածքով կոնյակի տարանցման հարցը, մասնավորապես, գործընթացի արագացման հնարավորությունները»։