.jpg)
Իրավապահները փորձում են իրականություն դարձնել Նիկոլ Փաշինյանի բոլոր ցանկությունները. դատավոր Մասիս Մելքոնյանին անձեռնահասության հիմնավորմամբ բացարկ ենք հայտնել. Միքայել Սրբազանի փաստաբան (Տեսանյութ)
Միքայել Սրբազանի փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը պնդում է՝ Սրբազան հորն առաջադրված մեղադրանքն ակնհայտ ապօրինի է ու անհիմն։
«Ընդ որում, սա միայն մեր դիրքորոշումը չէ, դատախազության, քննչական մարմիների դիրքորոշումն է եղել մինչ այն պահը, երբ վարչապետը սկսել է թիրախավորել Միքայել Սրբազանին»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց նա։
Երեմ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի իրավապահները վատ սովորություն ունեն՝ տեսնում են, թե ինչ է ցանկանում Նիկոլ Փաշինյանը, միանգամից բոլոր ցանկությունները փորձում են իրականություն դարձնել։
Փաստաբանը Միքայել Սրբազանի շուրջ տեղի ունեցողը համարում է քաղաքական հետապնդում։
Երեմ Սարգսյանը նշեց, որ Միքայել Սրբազանին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանը բացարձակապես չէր տիրապետում իրավական նորմերին։ Նրան անձեռնահասության հիմնավորմամբ բացարկ են հայտնել։