Պատմության մեջ այդ կնոջ անունն ինչպե՞ս է մնալու՝ որպես լռող մարդու իրավունքների պաշտպա՞ն. Գևորգ Սրբազան
01/07/2025 14:42

Պատմության մեջ այդ կնոջ անունն ինչպե՞ս է մնալու՝ որպես լռող մարդու իրավունքների պաշտպա՞ն. Գևորգ Սրբազան

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի համար անհասկանալի է, թե ինչու է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը լռում, երբ թիրախավորվում են Հայ առաքելական սուրբ եկեղեցու կուսակրոն քահանաները։

«Ես, որպես կուսակրոն դասի ներկայացուցիչ, թիրախավորված եմ, ուզում եմ ՄԻՊ-ի ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա, որքանո՞վ է խղճի ազատության, օրենքի մեջ տեղավորվում հոգևոր դասակարգի մի խմբի թիրախավորումը, ինչո՞ւ է լռել ՄԻՊ-ը, ինչո՞ւ մինչև այսօր մի հայտարարություն չարեց»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգ Սրբազանը։

Սրբազանի մոտ հարց է ծագում՝ պատմության մեջ Անահիտ Մանասյանի անունն ինչպե՞ս է մնալու՝ որպես լռող մարդու իրավունքների պաշտպա՞ն։

«Խղճի ազատության օրենք է ոտնահարվում, թող մտածեն»,- ընդգծեց Գևորգ Սրբազանը։

Պատմության մեջ այդ կնոջ անունն ինչպե՞ս է մնալու՝ որպես լռող մարդու իրավունքների պաշտպա՞ն. Գևորգ Սրբազան