Սամվել Կարապետյանի ընտանիքը ներդրումային վեճ սկսելու մասին պաշտոնական ծանուցում է ուղարկել պետական մարմիններին
30/06/2025 22:34

Սամվել Կարապետյանի ընտանիքը ներդրումային վեճ սկսելու մասին պաշտոնական ծանուցում է ուղարկել պետական մարմիններին

Սամվել Կարապետյանի ընտանիքը ներդրումային վեճ սկսելու մասին պաշտոնական ծանուցում է ուղարկել ՀՀ պետական մարմիններին։

«Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ծանուցումը հիմնված է Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին 1995 թվականի հունվարի 18-ին ստորագրված համաձայնագրի վրա:

Այս համաձայնագիրը ներդրողներին իրավունք է տալիս դիմել Միջազգային արբիտրաժ, եթե նրանց իրավունքները խախտվում են պետության կողմից:

Կարապետյանների ընտանիքը պահանջներ է ներկայացնում Սամվել Կարապետյանի և Հայաստանում նրա բիզնեսի դեմ վարչապետի սկսած արշավի պատճառով:

Ծանուցումը կրում է նախազգուշական բնույթ, հայ պաշտոնյաների գործողությունները որակվում են որպես ինքնակամ, խտրական, քաղաքական դրդապատճառներ ունեցող և ուղղված Կարապետյանի ընտանիքին սեփականությունից զրկելուն:

Սամվել Կարապետյանի ընտանիքը ներդրումային վեճ սկսելու մասին պաշտոնական ծանուցում է ուղարկել պետական մարմիններին