ԱԱԾ-ն Մայր Աթոռից դուրս եկավ, որ ի ցույց դնի՝ իրավիճակը լարելու նպատակ չկա. Ալեն Սիմոնյան
01/07/2025 15:09

ԱԱԾ-ն Մայր Աթոռից դուրս եկավ, որ ի ցույց դնի՝ իրավիճակը լարելու նպատակ չկա. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է, թե որևէ մեկը Վեհարանի տարածք չի ներխուժել։

Լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանն ասաց, թե Միքայել Սրբազանը «փախել ու պախկվել էր» Վեհարանում։

«Մտածում էր, որ իրեն կարող է պաշտպանված զգալ, դա ակնհայտ էր։ Կա դատարանի որոշում։ Գնալ, մտնել մի տեղ ու փորձել պատսպարվել, որ դատարանի որոշումը չկատարվի, աընդունելի է»,- ասաց նա։

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ ԱԱԾ-ն, տեսնելով, որ իրավիճակը կարող էր լարվել, դուրս եկավ, որ ի ցույց դնի՝ իրավիճակը լարելու նպատակ չկա։

ԱԱԾ-ն Մայր Աթոռից դուրս եկավ, որ ի ցույց դնի՝ իրավիճակը լարելու նպատակ չկա. Ալեն Սիմոնյան