«Վիվա Արմենիա»-ի կողմից «Օվիո»-ն գնելու հնարավոր գործարքին ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել
02/07/2025 12:58

«Վիվա Արմենիա»-ի կողմից «Օվիո»-ն գնելու հնարավոր գործարքին ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) այսօր կայացած նիստում համաձայնություն է տվել հայկական կապի օպերատոր «Վիվա Արմենիա»-ի կողմից «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության 100 տոկոս բաժնեմասը գնելու հնարավոր գործարքի կայացմանը. այս մասին Aysor.am-ին ասաց ՀԾԿՀ խոսնակ Լիանա Ազիզյանը։

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը Հայաստանում ներկայացնում է նախկին «Ռոստելեկոմ», այժմ «Օվիո» անվանումով ռուսական ապրանքանիշը, որը մատուցում է լայնաշերտ ինտերնետ կապի ծառայություններ։

Նշենք, որ, ըստ հրապարկումների, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու Ազգային անվտանգության ծառայությունն արդեն տվել են իրենց համաձայնությունը։ Գործարքի արժեքի մասին տեղեկություն հրապարակված չէ։

Հեղինակ`Նելլի Լազարյան
«Վիվա Արմենիա»-ի կողմից «Օվիո»-ն գնելու հնարավոր գործարքին ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել