Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը առնչվող հարցեր
02/07/2025 14:40

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը առնչվող հարցեր

Հուլիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: