2025-ի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790 320
02/07/2025 10:31

2025-ի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790 320

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2025 թվականի մայիս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790 320, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 38 060-ով կամ 5.1%-ով: