Ռոսպոտրեբնադզորը Հայաստանից պարզաբանում է պահանջել՝ որն է ռուսական արտադրության պաղպաղաղակի ներմուծման արգելքի պատճառը
03/07/2025 20:22

Ռոսպոտրեբնադզորը Հայաստանից պարզաբանում է պահանջել՝ որն է ռուսական արտադրության պաղպաղաղակի ներմուծման արգելքի պատճառը

Ռոսպոտրեբնադզորը Հայաստանից պարզաբանում է պահանջել  "Коровка из Кореновки" պաղպաղակի ներմուծման ժամանակավոր արգելք սահմանելու պատճառների վերաբերյալ։

Ինչպես հայտնել են Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունից, իրականացված ուսումնասիրության արդյունքում  արտադրանքի անվտանգության և որակի հետ կապված խնդիրներ, այդ թվում՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին անհամապատասխանություն չեն արձանագրվել։   

«Ռոսպոտրեբնադզորը ՀՀ իրավասու մարմիններից լրացուցիչ տեղեկատվություն է պահանջել ռուսական արտադրության ապրանքների վրա դրված սահմանափակումների պատճառների վերաբերյալ, պահանջվել են ներառյալ՝ լաբորատոր թեստերի արդյունքները»,- նշված է հաղորդագրությունում։

Ռոսպոտրեբնադզորը Հայաստանից պարզաբանում է պահանջել՝ որն է ռուսական արտադրության պաղպաղաղակի ներմուծման արգելքի պատճառը