Վահագն Չախալյանը 2 ամսով կալանավորվեց
05/07/2025 11:22

Վահագն Չախալյանը 2 ամսով կալանավորվեց

«Կամք» նախաձեռնության ղեկավար և ակտիվիստ Վահագն Չախալյանը 2 ամսով կալանավորվել է։

Հիշեցնենք, որ նախօրեին Վահագն Չախալյանի վերաբերյալ  ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր հետևյալը.

««Սրբազան պայքար» անվանումով շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթով քննիչի միջնորդության հիման վրա կայացված դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419–րդ հոդվածի 1–ին մասով և 43-308–րդ հոդվածի 1–ին մասով քրեական հետապնդում է հարուցվել Վ. Չ.-ի նկատմամբ»։

Վահագն Չախալյանը 2 ամսով կալանավորվեց