.jpg)
«Համբալի» գործով Տիգրան Ավինյանի հայրը պարտվել է դատարանում (Տեսանյութ)
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը պարտվել է դատարանում։ Այդ մասին ֆեյսուքյան էջում հայտնել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը։
««Համբալի» գործով Տիգրան Ավինյանի հայրը պարտվեց դատարանում․ «Մայր Հայաստանի» հերթական հաղթանակը», - գրել է նա։
Հիշեցնենք, որ քաղաքապետի հայրն ասել էր․ «Պիտի 500․000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կայնի ստեղ, ամեն իրա գեղի «Opel»-ով․․․ Գնացեք Իտալիա, տեսեք, ավտոյի գին պետք է մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն»։
Դատարանը հայտը բավարարել է մասնակի՝ 250 հազար դրամի չափով։ Պահանջը եղել է 500 հազար դրամը, Ավինյանի հոր առաջարկած գումարի չափով։
Մանրամասները՝ տեսանյութում։