Գլխավոր դատախազը չիմացությամբ կամ դիտավորությամբ կրկնում է սիվիկների մանիպուլյացիան. փաստաբան
07/07/2025 15:27

Գլխավոր դատախազը չիմացությամբ կամ դիտավորությամբ կրկնում է սիվիկների մանիպուլյացիան. փաստաբան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրել է. «Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ գլխավոր դատախազը, պատասխանելով Ռուբեն Ռուբինյանի հարցին, նշեց, որ պլանավորված է եղել գործողություններ կատարել 2025թ. սեպտեմբերին: Նման տվյալ վարույթում առկա չէ, գլխավոր դատախազը չիմացությամբ կամ դիտավորությամբ կրկնում է սիվիկների մանիպուլյացիան` հղում կատարելով 2024թ. սեպտեմբերին նախորդող խոսակցություններին ու արդեն բացահայտված «հեղաշրջման ժամկետանց պլանին»»։