Պարոն Մինասյանի արածը ծանր հանցագործություն չեմ համարում, բայց քաղաքական ամբիոնը մի՛ դարձրեք իրավական պաշտպանության մաս. Վահագն Ալեքսանյան
07/07/2025 13:34

Պարոն Մինասյանի արածը ծանր հանցագործություն չեմ համարում, բայց քաղաքական ամբիոնը մի՛ դարձրեք իրավական պաշտպանության մաս. Վահագն Ալեքսանյան

Իր առանձնատանը Սեյրան Օհանյանը միայն 65 մլն դրամի սաունա է կառուցել. Աժ ամբիոնից հայտարարեց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ նշելով, թե իրենց խմբակցությունից մարդիկ 20 տարով հիփոթեք են վերցրել, ամեն մեկինն ընդամենը 20 մլն է։ 

«Հերիք չի, մի հատ էլ կառուցելուց հետո, Ռազմական ոստիկանության ծառայողներին՝ այն մարդկանց, ովքեր պետք է հետևեն, որ բանակում հանցագործություն չլինի, ասել է՝ պահակություն կանեք։  Հիմա եկել են․․․՝ քաղաքական հետապնդում։ Ի՞նչն է սրա քաղաքական հետապնդում, ո՞նց կարա ստեղ ինչ-որ քաղաքական բան լինի»,-ասաց նա։

Ալեքսանյանը նշեց, որ հիմա Արծվիկ Մինասյանն փորձում է պաշտպանվել։

«Ես անկեղծորեն ասեմ՝ պարոն Մինասյանի արածը ծանր հանցագործություն չեմ համարում, բայց վստահ եմ, որ ձեր գործողությունների արդյունքում ՀՀ-ն վնաս է կրել, հեչ որ չէ՝ հողը դղյակով վարձով է տրվել ամիսը 50 000 դրամով, որն արդեն վնաս է»,-ասաց նա և նշեց, որ այո Մինասյանը կարող է պաշտպանվել, նաև՝ հաջող, բայց դատարանում՝ ոչ ԱԺ-ում։

«Մի եկեք այս ամբոնի մոտ, քաղաքական ամբիոնը դարձրեք իրավական պաշտպանության մաս»,-ասաց նա։

Պատգամավորը շարունակեց, թե ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ հետո ասում է՝ ՔՊ պատգամավորները միայն  բանակի վարտիքներից, մայկեքից ու մնացածին են խոսում․ «Ա՛յ ժողովուրդ ջան, մեռա ասելով, որ եթե դրանից խոսում ենք, ձեր քաղաքական ղեկավարությունն այդ մայկաներն ու վարտիքները ուղիղ և փոխաբերական իմաստով կերել է, որ սենց տներա քցել, զինվորների մայկեքը, նասկիները կերել է, որ սենց տներա քցել»,-ասաց նա։

Պարոն Մինասյանի արածը ծանր հանցագործություն չեմ համարում, բայց քաղաքական ամբիոնը մի՛ դարձրեք իրավական պաշտպանության մաս. Վահագն Ալեքսանյան