.png)
Ամենայն հավանականությամբ ինձ կձերբակալեն. բայց դեռ չգիտեմ՝ ինչի համար, գուցե հավաքին մասնակցելու համար. Նարեկ Կարապետյան
Կարեն Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ իրավապահները վաղ առավոտից իրենց տանն են՝ խուզարկություններ իրականացնելու պատրվակով։ «Սպասում էինք այս ամենին, մի քիչ ուշացան երևի»,-ասաց Կարապետյանը։
Նա նշեց, որ հավանական է, որ իրեն կձերբակալեն։ «Ամենայն հավանականությամբ ինձ կձերբակալեն, բայց դեռ չգիտեմ՝ ինչի համար, մի բանի համար ինձ կձերբակալեն»,-ասաց նա։
Կարապետյանը նշեց, որ բոլոր քայլերն իրենց համար պարզ ու հասկանալի են։
«Պարզ են իրենց բոլոր քայլերը, թող անեն, տեսնեն՝ իրենց հաջողությո՞ւն է բերելու, թե՞ ոչ»,-ասաց նա։
Հարցին՝ ի՞նչ հիմքով պետք է ձերբակալեն՝ պատասխանեց. «Նախկինում գործ չեն գտել, նոր գործ են գտել, այդպես էլ չհասկացա, հավաքին մասնակցել ենք, երևի դրա հետ կապված հարց է»։
Նարեկ Կարապետյանը նշեց, որ իրավապահների մուտքը ՀԷՑ նույն ձեռագիրն է․ ամեն փոքր առիթ օգտագործել՝ խնդիրներ ստեղծելու համար։