Իրավապահները մտել են ՀԷՑ․ Լրացված
08/07/2025 09:07

Իրավապահները մտել են ՀԷՑ․ Լրացված

Armlur.am-ը տեղեկացավ, որ վաղ առավոտյան` 08.00-ի սահմաններում իրավապահները մտել են ՀԷՑ: 

«Ընկերության մամուլի պատասխանատուն մեզ հետ զրույցում, ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում, բայց իրավապահները առավոտվանից գրասենյակում են, թույլ չեն տալիս աշխատակիցներին մտնել գլխամաս», - գրում է լրատվամիջոցը։

Հիշեցնենք՝ տեղեկություններ են տարածվել, որ իրավապահները վաղ առավոտյան ներխուժել են նաև Նարեկ Կարապետյանի տուն։

***
Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ, լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից։

ՔԿ-ն խոստացել է առաջիկայում հանդես գալ պաշտոնական հաղորդագրությամբ:

Իրավապահները մտել են ՀԷՑ․ Լրացված