Պայթյունից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ
09/07/2025 10:36

Պայթյունից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ

ՊՆ զորամասերից մեկում պայթյունից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ 

Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը երեկ հայտնել էր․

«Հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն | ՀՀ ՊՆ Մանրամասներ քիչ անց եւս կներկայացնենք»։

Պայթյունից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ