«Իրավապահները թաթախվել են քաղաքականության մեջ». Բագրատ Սրբազանի պաշտպանը պարզաբանեց՝ ինչ է տեղի ունեցել իրականում, ու ինչ են փորձում ցույց տալ (Տեսանյութ)
09/07/2025 12:35

«Իրավապահները թաթախվել են քաղաքականության մեջ». Բագրատ Սրբազանի պաշտպանը պարզաբանեց՝ ինչ է տեղի ունեցել իրականում, ու ինչ են փորձում ցույց տալ (Տեսանյութ)

Բագրատ Սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը հրավիրված ասուլիսին պարզաբանեց, թե ինչ է տեղի ունեցել իրականում, ինչ են փորձում ցույց տալ ու այդ ամենի նպատակը։

Փաստաբանը նշեց, որ իրականում նախորդ տարվա մայիսյան ցույցերից հետո Սրբազան պայքարի ներկայացուցիչները մշտապես պլանավորել են փողոցային ակցիաներ՝ ոչ բռնի պայքարի գործիքակազմով և դրա հետ կապված բազմաթիվ ելույթներ ու հայտարարություններ կան։

«Այս ամենը փորձում են ներկայացնել որպես ահաբեկչություն»,-ասաց նա և նշեց, որ մեղադրվող նյութերի զգալի հատվածը վերաբերում է հենց փողոցային պայքարի կազմակերպմանը։

«Նպատակը ո՞րն է այս ամենը ներկայացել ահաբեկչություն և ոչ թե, օրինակ՝ գույքի վնասում, ինչո՞ւ է այդ ահասարսուռ հոդվածը պետք։ Դրա միակ նպատակը քաղաքական շարժառիթն է, որը մեր օրերում այնքան բացահայտ է կատարվում, որ շղթայի բոլոր օղակները պարզ և հասկանալի կապվում են իրար։

Թեկուզ վերցնենք վարչապետի վերջին հայտարարությունը, որ եկեղեցու դեմ արշավի քարոզ է տանում՝ սա հիմք ընդունելով։ Այս ամենը բացահայտում է, թե ինչու այս գործողությունը տեղի ունեցավ հիմա, ոչ թե մարտ ամսին, և տեղեկատվական ահաբեկչությունը, որ կատարվում է իշխանություների կողմից այս կարգի լավ նախապատրաստված է»,-ասաց նա։

Փաստաբանը նշեց, որ ՔԿ-ի ձայնագրությունների զգալի հատվածը իրավական գործընթացների հետ կապ չունի, բայց դրանից օգտվում են քաղաքական ուժերի ներկայացուցիչները։

«Անմեղության կանխավարկածի խախատումներով, զրպարտչական  խոսքերով համեմված եփվում է ճաշ, որ ՀՀ-ում պլանավորում է դարի ահաբեկչությունը, բայց տեսնում ենք, գործողութունների մեջ վերջին բանը, որ գլխավոր դատախազը ներկայացնում է, այն է, որ ինչ-որ աստղիկներ են հայտնաբերել։

Չեմ պատկերացնում Հրայր սարկավագը և Բագրատ Սրբազանը աստղիկներով ո՞նց էին իշխանություն զավթելու, ճապոնական նինդյաների նման աստղիկներով հարվածելո՞ւ էին ՔՊ-ականներին, թե՞ ոչ, բայց այդ գործիքակազմով ահաբեկչություն տեղի չի ունենում առհասարակ»,-ասաց նա և ընդգծեց, որ եթե շենք շինություն գրավելը չէին համարում ահաբեկչություն, ինչպե՞ս են այս ամենը համարում ահաբեկչություն։ «Բայց սրանք լավ ուտվող քաղաքական թեզեր են»,-ավելացրեց բանախոսը։

Պաշտպանը նշեց, թե ինչու է պնդում, որ իրավապահները թաթախվել են քաղաքականության մեջ․ «Իրենք ինտենսիվ փորձում են հերքել բոլոր հակառակ խոսքերը, որ գալիս է պաշտպանական կողմից, բայց երբ ապատեղեկատվություն է  գնում իշխանության կողմից իրենց իսկ ներկայությամբ, օրինակ՝ ԱԺ-ում, որևէ հերքող արտահայտություն չի հնչում։ Ասում են՝ օրինակ՝  ավտոբուսներ պետք է վառվեին, երբ գործի նյութերում նման բան չկա»,-ասաց նա։

Ըստ նրա, անկհայտ է՝ կա ցանկություն, որ գործողությունները շարունակեն ու ավարտին հասցնեն այն նպատակով, որ կալանավորեն բոլոր նրանց, ովքեր կազմակերպչական հնարավորություն ունեն և կարող են հակադրվել իրենց։

«Իրավապահները թաթախվել են քաղաքականության մեջ». Բագրատ Սրբազանի պաշտպանը պարզաբանեց՝ ինչ է տեղի ունեցել իրականում, ու ինչ են փորձում ցույց տալ (Տեսանյութ)