Նռնականման առարկան Սթրայքբոլ խաղի համար է, մեջը սիսեռ է․ մանրամասներ՝ դաշնակցականների տների խուզարկությունից
10/07/2025 13:13

Նռնականման առարկան Սթրայքբոլ խաղի համար է, մեջը սիսեռ է․ մանրամասներ՝ դաշնակցականների տների խուզարկությունից

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ դաշնակցականների տաների խուզարկության արդյունքում որևէ ապօրինի առարկա չի հայտնաբերվել։

«Առգրաված բոլոր զենքերը օրինական են։ 

Նկարներում պատկերված առարկաների մեծ մասը, այդ թվում նռնականման առարկան նախատեսված է Սթրայքբոլ խաղի համար։ 

Նռնականման առարկայի ներսում պահվել են Սթրայքբոլ խաղի համար նախատեսված սիսեռի հատիկներ», - նշված է հայտարարությունում։

Նռնականման առարկան Սթրայքբոլ խաղի համար է, մեջը սիսեռ է․ մանրամասներ՝ դաշնակցականների տների խուզարկությունից