ՀՀ զինված ուժերի սերժանտական համակարգի զինծառայողները հանդիսավոր երդվել են (Լուսանկարներ)
10/07/2025 21:15

ՀՀ զինված ուժերի սերժանտական համակարգի զինծառայողները հանդիսավոր երդվել են (Լուսանկարներ)

Հուլիսի 10-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել զինված ուժերի սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը. այս մասին հայտնում են ՊՆ-ից։ 

Միջոցառմանը մասնակցել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան զինվորականներ, զինծառայողների հարազատները։

Պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է սերժանտներին և հաջողություն մաղթել հետագա ծառայության ընթացքում: Ելույթներով հանդես են եկել նաև ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, կորպուսի սերժանտ Հրայր Վանյանը:

Երդման հանդիսավոր արարողության ընթացքում բրիգադի և ջոկի արհեստավարժ սերժանտների կոչումները հանձնել են կորպուսի սերժանտներն ու զինծառայողների ընտանիքների անդամները՝ այդպիսով շեշտելով զինծառայողի համար երկու բարձրագույն արժեքները՝ պետություն և ընտանիք։

ՀՀ զինված ուժերի սերժանտական համակարգի զինծառայողները հանդիսավոր երդվել են (Լուսանկարներ)