Ռուսաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում․ Միխայիլ Գալուզին
11/07/2025 10:25

Ռուսաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում․ Միխայիլ Գալուզին

Ռուսաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

Ըստ նրա՝ դրան հասնելու հիմնական ուղղություններն ուրվագծվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի՝ 2020 և 2022 թվականների եռակողմ համաձայնագրերում։

«Մենք ենթադրում ենք, որ այս ուղղություններով էլ պետք է առաջ շարժվել՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստում, տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, սահմանների սահմանազատում՝ հաջորդող սահմանագծմամբ, Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակության միջև երկխոսության հաստատում։

Ռուսական կողմը, իբրև եռակողմ պայմանավորվածությունների մասնակից, պատրաստ է հետագայում ևս իր ներդրումն ունենալ դրանց իրագործման հարցում, բնականաբար, այն ձևով, ինչպես հարմար կլինի երկու կողմերին»,- հավելել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։

Ռուսաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում․ Միխայիլ Գալուզին