Արցախցիներին տեղահանելուց, Արցախն Ադրբեջանին հանձնելուց հետո, հիմա էլ ադրբեջանցիներին հատուկ սպառնալիքի լեզվով են խոսում
12/07/2025 13:45

Արցախցիներին տեղահանելուց, Արցախն Ադրբեջանին հանձնելուց հետո, հիմա էլ ադրբեջանցիներին հատուկ սպառնալիքի լեզվով են խոսում

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտնում է, որ Արցախի իրավունքների պաշտպանության խորհուրդն այսօր 18.00 Օպերայի բակում հավաք է հրավիրել։

Ներկայացնելու են արցախցիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ աշխատանքների ընթացքը, արցախցիներին վերաբերվող կառավարության ծրագրերում փոփոխությունների առանձնահատկություններն ու իրենց հետագա անելիքները. անդրադարձ է լինելու ՀՀ-ում ստեղծված իրավիճակին և այդ համատեքստում արցախցիների իրավունքների պաշտպանությանը:

«Հավաքի կազմակերպման առաջին իսկ օրերից իշխանությունը փորձում է խոչընդոտել, ահաբեկել մարդկանց, սպառնալ հավաքի մասնակիցներին:

Փաստորեն, արցախցիներին իրենց տներից բռնի տեղահանելուց, Արցախն Ադրբեջանին հանձնելուց հետո հիմա էլ ձեռնամուխ են եղել ադրբեջանցիներին հատուկ սպառնալիքի լեզվով խոսել այն մարդկանց հետ, ովքեր փորձում են վերականգնել իրենց իրավունքները` հավաքական վերադարձից մինչև տարրական սոցիալ-տնտեսական հարցեր», - նկատում է պատգամավորը: