.jpg)
14/07/2025 10:23
Վահան Բիչախչյանը՝ Լեհաստանի սուպերգավաթակիր
Լեհաստանի գավաթակիր «Լեգիան» նվաճեց երկրի սուպերգավաթը։ Վճռական խաղում «Լեգիան» 2:1 Հաշվով պարտության մատնեց չեմպիոն «Լեխին»։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Լեգիայի» պահեստայինների թվում էր և փոխարինման դուրս եկավ 75-րդ րոպեին։
Վահան Բիչախչյանը երկրորդ տիտղոսը նվաճեց «Լեգիայի» կազմում։ Նա դարձել էր նաև Լեհաստանի գավաթակիր։