Ցեղասպանությունից փրկված ժողովրդին պետք է տեր կանգնել, այս ժողովուրդն ուզում է ապրել Մայր Հայաստանում. Անաստաս Իսրայելյան (Տեսանյութ)
14/07/2025 11:37

Ցեղասպանությունից փրկված ժողովրդին պետք է տեր կանգնել, այս ժողովուրդն ուզում է ապրել Մայր Հայաստանում. Անաստաս Իսրայելյան (Տեսանյութ)

Ակցիաները շարունակվելու են այնքան, մինչև հարցի լուծումները չստանանք, կառավարության շենքի դիմաց արցախցիների կողմից իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը։

«Կառավարության ներկայացուցիչների կողմից պետք է լուրջ դիրքորոշում կայացվի, որ այս տեղահանված, ցեղասպանությունից փրկված ժողովրդին պետք է տեր կանգնել։ Այս ժողովուրդն ուզում է ապրել Մայր Հայաստանում՝ հաշվի չառնելով այն հանգամքները, որ իրենց բացթողումների պատճառով են հայտնվել այս վիճակում»,-ասաց նա։

Ցեղասպանությունից փրկված ժողովրդին պետք է տեր կանգնել, այս ժողովուրդն ուզում է ապրել Մայր Հայաստանում. Անաստաս Իսրայելյան (Տեսանյութ)